Միացյալ Նահանգները մտահոգված են Ադրբեջանում ընդդիմադիր թեկնածուների եւ իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումների եւ բռնությունների կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերի` հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ արված հատուկ հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել իր քաղաքացիների անվտանգության ապահովման եւ նրանց իրավունքների` այդ թվում, ժողովների ազատության իրավունքի պաշտպանության պարտավորությունները», – ասվում է հայտարարության մեջ: Ռ.Բաուչերը նաեւ կոչ է արել պաշտոնական Բաքվին ընտրություններին հետեւելու համար հրավիրել ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցիչներին:





