AM
6 Հոկտեմբեր 2003 - 18:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՐԵՄԼՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ են վարել Կրեմլում: Ռուսական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, բացելով հանդիպումը, ՌԴ ղեկավարը նշել է, որ թեեւ հանդիպումը կանոնավոր բնույթ է կրում, «հաշվի առնելեվ համագործակցության ծավալները` հարցերը միշտ էլ շատ են լինում»: Վ.Պուտինը համոզվածություն է հայտնել, որ այս այցի արդյունքները «բացառապես դրական» կլինեն եւ «կհաջողվի շատ հարցեր առաջ մղել»: