AM
29 Հուլիս 2003 - 19:09 AMT

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է գնդապետ Վյաչեսլավ Ոսկանյանը: Նշենք, որ խոշոր չափերի կաշառակերության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով այսօր կալանվել է սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահան Մխիթարյանը: