Ադրբեջանի գործող նախագահ Հեյդար Ալիեւը նախօրեին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը` հոկտեմբերի 15-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններից: Ադրբեջանական ժողովրդին հղված իր դիմումում Հ. Ալիեւը, որը գտնվում է ԱՄՆ-ում բուժման նպատակով, հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը ի օգուտ երկրի վարչապետի, «Ենի Ադրբեջան» կառավարող կուսակցության փոխնախագահ Իլհամ Ալիեւի: Նշենք, որ Ի. Ալիեւի օգտին իր թեկնածությունն է հանել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` «Դաշինք հանուն Ադրբեջանի» կուսակցության կողմից առաջադրված Աբութալիբ Սամեդովը:





