ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը PR խումբ է հավաքում, որն, ըստ երևույթին, զբաղվելու է նրա քաղաքապական PR-ով և նախընտրական կոմպանիայի ծավալմամբ: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այդ թիմի հավաքագրմանը զուգահեռ ակտիվ գործունեություն է ծավալում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ հատկապես Արցախում և Ջավախքում:
Թերթը նաև գրում է, որ վերջերս Կարապետյանը սկսել է առավել հաճախակի այցելել Ռուսաստան, որտեղ, ըստ «Հրապարակի», հանդիպումներ է ունենում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ:





