AM
7 Փետրվար 2012 - 06:17 AMT

«Հայկական ժամանակ». ԱԱԾ սպաները հրաժարական են տվել, որ քաղաքական հանձնարարականներ չկատարեն

Մի քանի օր առաջ ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզի չորս աշխատակիցներ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հրաժարականի դիմումներ են ներկայացրել: «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ սպաները հրաժարվել են կատարել Սասուն Միքայելյանի դեմ ուղղված ինչ-որ հանձնարարական:

Իրավիճակը շտկելու համար Հրազդան է մեկնել ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, որը կարողացել է սպաներին համոզել՝ հետ վերցնել դիմումները, պայմանով, որ նրանց քաղաքական բնույթի հանձնարարականներ չեն տրվի: