Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը փոխելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված կոնգրեսակնների կոչը թատերականացված ներկայացման մի մաս է: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը :
Պետք չէ մոռանալ, որ Ամերիկայում արդեն սկսվել է նախընտրական արշավը, հայտարարել է հայ փորձագետը: Ըստ նրա, ԱՄՆ քաղաքական ուժերը խաղարկում են Ցեղասպանության հարցը իրենց շահերից ելնելով, ինչպես դա անում են, օրինակ, ֆրանսիացիները: «Դա լավ հաշվարկված խաղ է»,-գտնում է փորձագետը:
ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդն ու Ադամ Շիֆը կոչ են արել կոնգրեսականներին ստորագրել Քլինթոնին ուղղված նամակի տակ, որով նրան կոչ է արվում փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:
Հունվարի վերջում Հիլարի Քլինթոնը հանդես եկավ հայտարարությամբ. «ԱՄՆ ուժեղ կողմերից է այն, որ մենք մարդկանց իրենց արտահայտությունների համար չենք պատժում:
Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք այդպես էլ անում են: Մյուս երկրները կարող են այլ ստանդարտներ և կանոններ ունենալ: Սակայն հուսով եմ, որ մենք երբևէ որևէ մեկին չենք պատժի արված արտահայտությունների համար»,-հայտարարել է նա:
Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական գործիչները չէ, որ պետք է լուծեն, այլ պատմաբանները:





