AM
7 Փետրվար 2012 - 11:07 AMT

Հոգեբուժարանի բաժանմունքի վարիչը հիվանդի ծնողից պահանջել է 80.000 դրամ կաշառք

Փետրվարի 6-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր որդուն ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում անվճար ստացիոնար բուժման նպատակով տեղավորելու համար, նշված կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանն իրենից պահանջել է 80.000 դրամ կաշառք:

Իրականացված միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաչատրյանն իր աշխատասենյակում հիվանդի ծնողից 80.000 դրամ կաշառքը վերցնելուց հետո փաստով մերկացվել է: Կատարվում է քննություն: