AM
8 Փետրվար 2012 - 05:59 AMT

«Հայկական ժամանակ». ՀՀ նախագահին հորդորում են պաշտոնանկ անել Վովա Գասպարյանին

Սերժ Սարգսյանի շրջապատի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ, ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, նրան հորդորել են քննարկել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Իշխանական PR-ով զբաղվող որոշ մարդիկ նախագահին ահազանգում են, որ Հայկ Գևորգյանի գործով Վովա Գասպարյանը վերջնականապես ձեռք է բերում գործ սարքողի իմիջ, ինչը նախընտրական շրջնում թուլացնում է իշխանական ուժային դիրքերը և ոչնչացնում ոստիկանության առանց դրա էլ գոյություն չունեցող դիրքերը: Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ վատ է վերաբերվում Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարին, քանի որ դա ոստիկանության «մարտունակության» վրա կարող է բացասաբար անդրադառնալ: