Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 85-րդ նստաշրջանի ամբիոնից քննադատության է ենթարկել Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նախօրեին նստաշրջանում նա մեկնաբանաբանել է մեկ օր առաջ նույն ամբիոնից Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւի արված հայտարարությունները, որոնք կրկին հանգեցվել են Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների բռնազավթմանը» եւ նրան, որ Բաքուն մտադիր չէ լուծել հիմնախնդիրը «գոյություն ունեցող իրողությունների» հիման վրա: Վ. Օսկանյանի խոսքերով` Ի. Ալիեւի ելույթը ակներեւաբար ցույց է տվել, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում «փորձում են արհամարհել ակնհայտ իրողությունները»: «Դուր է գալիս դա Ադրբեջանի վարչապետին, թե ոչ, բայց երկու տարի առաջ Քի Վեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աչալուրջ հայացքների ներքո փաստորեն հասան համաձայնության, որն արտացոլում էր հենց այդ իրողությունները», – նշել է Վ. Օսկանյանը:





