AM
10 Փետրվար 2012 - 06:20 AMT

«Երկիր». Փակ ճանապարհները պատգամավորների համար էլ են փակ

Երեկ «Երկիր»-ի լրագրողը պատգամավոր Լյովա Խաչատրյանին երկար է փնտրել, բայց նա ո´չ դահլիճում էր, ո՛չ սենյակում, ո´չ էլ խորհրդարանի միջանցքներում:

Թերթը պարզել է, որ պատգամավորը խորհրդարան չի գալիս, քանի որ հայրենի Երնջատափ գյուղի ճանապարհները փակվել են, իսկ նա գյուղում «պատանդ» է մնացել: «Դե այսօր-վաղը հենց ճանապարհը բացվի, կգամ Երևան, ձեր հարցերին էլ կպատասխանեմ»,- խոստացել է պատգամավորը:

Ի դեպ, Լյովա Խաչատրյանի բացակայությունը, հավանաբար, միայն այս հանգամանքով էր պայմանավորված, քանի որ բազմաթիվ ապարանցիներ հաստատեցին, որ Երևան-Ապարան ճանապարհը դժվարանցանելի է: