Ադրբեջանում օրերս դադարեցվել է «Օշո» կրոնական համայնքի գործունեությունը, որը քարոզում էր Աստծո հետ շփումը ինտիմ հարաբերությունների միջոցով եւ պարբերաբար Հնդկաստան էր տանում երիտասարդ տղաների եւ աղջիկների իրենց առաջնորդի հետ ինտիմ հաղորդակցման համար: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետկոմիտեի նախագահ Ռաֆիկ Ալիեւը հաղորդել է, որ նախօրեին Բաքվի արվարձանում իրավապահ մարմինների աշխատակիցները կալանավորել են նման սուտ մարգարեներից մեկին այն բանի համար, որ նա, իբր նմանակելով Մոհամեդ մարգարեին, ամուսնացել է երկու 12-ամյա աղջիկների հետ միաժամանակ, ընդ որում նրանց ծնողների կամքին հակառակ:





