Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ս. Սարգսյանը հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Իլյա Կլեբանովի հետ հանդիպման ընթացքում կքննարկի «ակտիվներ պարտքի դիմաց» սխեմայով Ռուսաստանին Հայաստանի մի շարք ձեռնարկությունների հանձնման գործընթացը: Հիշեցնենք, որ ռուսաստանյան կողմին են հանձնվում «Մարս» ՓԲԸ-ի, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի, Կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ-ի եւ Նյութաբանության ԳՀ ու արտադրական ձեռնարկության բաժնետոմսերը:





