AM
19 Սեպտեմբեր 2003 - 14:07 AMT

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 58-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ կունենա Արգենտինայի, Իրանի, Լիբանանի, Եթովպիայի, Նիդերլանդների, Ռումինիայի, Սլովենիայի եւ Սիրիայի ԱԳՆ ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, չի բացառվում նաեւ այլ երկկողմ հանդիպումների անցկացումը: Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Վ. Օսկանյանը հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլա Գյուլի հետ հանդիպելու իր մտադրության մասին: