Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մտադիր է հանդիպել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլի հետ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին նա նախօրեին հայտարարել է Երեւանում: Նրա խոսքերով` «այդ հանդիպումը լույս կսփռի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարի վրա»: Մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորության մասին հաճախակի դարձած հաղորդագրությունները, նախարարը նշել է, որ երբեք մեծ հույսեր չի տածել` կապված այս խնդրի շուտափույթ լուծման հետ: Միեւնույն ժամանակ Վ. Օսկանյանն ընդգծել է, որ դժվարությամբ է պատկերացնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն առանց սահմանի վերաբացման:





