AM
13 Սեպտեմբեր 2003 - 14:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկու մեղադրյալներ դատապարտվել են ցմահ բանտարկության: Համապատասխան դատավճիռը, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, կայացրել է երեկ Երեւանի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանը` Արթուր Գալստյանի եւ Միքայել Մարտիրոսյանի նկատմամբ` նրանց մեղավոր ճանաչելով հունիսի 5-ին ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանություն կատարելու համար: Հիշեցնենք, որ նախկին Քրեական օրենքի համապատասխան նման հանցագործության համար որպես պատժի գերագույն միջոց նախատեսված էր մահապատիժ: Նշենք, որ Արթուր Գալստյանն ու Միքայել Մարտիրոսյանը դժգոհություն են հայտնել, իրենց կարծիքով, չափազանց դաժան դատավճռի առնչությամբ, եւ նրանց փաստաբաններն արդեն հայտարարել են դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին: