ԱՊՀ անդամ-երկրների ընդերքի հետախուզման, օգտագործման եւ պահպանման հարցերով միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 22-24 Երեւանում: Կքննարկվի հարցերի մի ամբողջ սպեկտր, որոնք առնչվում են ընդերքի ուսումնասիրման, յուրացման եւ պահպանման ոլորտում մերձսահմանային համագործակցությանը, ԱՊՀ երկրների միջսահմանային հանքատեղերում օգտակար հանածոների երկրաբանական հետախուզությանը եւ արդյունահանմանը: Նիստում նախատեսվում է ընտրել Խորհրդի նոր նախագահի, որը, ինչպես ակնկալվում է կդառնա Հայաստանի բնապահպանության փոխնախարար Շ. Սանոյանը:





