AM
12 Սեպտեմբեր 2003 - 17:14 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ARMENIA EXPO-2003 ԱՌԵՎՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր Երեւանում բացվել է Armenia Expo-2003 երրորդ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսային համաժողովը: Միջոցառման շրջանակներում, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը, կանցկացվեն գործնական հանդիպումներ եւ խորհրդակցություններ հայ ձեռներեցների եւ նրանց գործընկերների միջեւ Ուկրաինայից, Եգիպտոսից, Իրանից եւ Բելառուսից: Համաժողովի հիմնական նպատակը, նրա կազմակերպիչների խոսքերով, Հայաստանի արտահանման ներուժի մեծացումն է: