Անցած տարվա նոյեմբերին պատգամավորական մանդատը վայր դրած ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանը չի պատրաստվում առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Երկիրը» գրում է, որ պատճառը, ըստ Սելիքյանի, մեկն է. չի հասցնում քաղաքականությունն ու բժշկությունը համատեղել. «Ես գերադասում եմ մասնագիտական գործունեությամբ գբադվել»,- նշել է նա և հավելել, որ որոշել է «տեղը տալ նրան, ով լավ կաշխատի կուսակցության համար»: «Երկիրը» հիշեցնում է, որ Մելիքյանը «Ռաֆայել» բժշկական կենտրոնի սեփականատերն է, նաև ԵՊԲՀ-ում ամբիոնի վարիչ:





