AM
15 Փետրվար 2012 - 08:32 AMT

«Հրապարակ». Քոչարյանի թիմից ԲՀԿ ցուցակում լինելու է նաև վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը

Երեկ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, և առաջիկայում քննարկվելու է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից իր հրաժարվելու հարցը: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, նա զբաղեցնելու է ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը:

Ռոբերտ Քոչարյանի թիմից ԲՀԿ ցուցակում լինելու է նաև վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Մամուլի աշխարհի ևս մի ներկայացուցչի` քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի, ԲՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին արդեն իսկ տեղեկություն հրապարակվել է մամուլում: Թերթը նշում է, որ եթե այս խմբին ավելացնենք նաև Նաիրա Զոհրաբյանին, Արամ Սաֆարյանին և Պետրոս Ղազարյանին, կարելի է ասել, որ մամուլը դարձել է ԲՀԿ-ի կադրերի բանկը: