AM
16 Փետրվար 2012 - 07:58 AMT

Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափը տեխնիկական պատճառներով հանել են

Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, թե իբր Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ նշված արագաչափ սարքը փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում, հանվել է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից՝ տեխնիկական պատճառներով, սարքի ամրացման դետալի մեխանիկական թերությունը շտկելու նպատակով, և մինչև շաբաթվա վերջը դարձյալ կտեղադրվի նույն տեղում: