AM
9 Սեպտեմբեր 2003 - 14:02 AMT

ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Լիտվայի նախագահ Ռոնալդաս Պակսասը սեպտեմբերի 14-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում, Լիտվայի պետության ղեկավարը մտադիր է մի շարք հանդիպումներ անցկացնել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ ինչպես նախկինում նշել էր Լիտվայի արտգործնախարարի տեղակալ Ռիտիս Մարտիկոնիսը, լիտվական կողմը «ձգտում է Բալթիայի երկրների միջեւ համագործակցության իր փորձը կիսել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ»: