AM
5 Սեպտեմբեր 2003 - 18:47 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի վարչապետ, առաջիկա ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնին հավակնող ամենահավանական թեկնածու Իլհամ Ալիեւը դրական է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նոր համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ հանդիպման ժամանակ նա հույս է հայտնել նման հանդիպումների շարունակության վերաբերյալ: «Սակայն առանց Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ակտիվ մասնակցության դժվար կլինի լուծել խնդիրը»,- ասել է նա: