Հայաստանը եւ Ադրբեջանը կարող էին հաստատել փոխշահավետ համագործակցություն ահաբեկչության, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ինչպես նաեւ մաքսային ոլորտում: Նման կարծիք է այսօր լրագրողներին հայտնել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, «պաշտոնական Բաքուն ընտրել է ոչ ճիշտ վարքագիծ, որը թույլ չի տալիս համագործակցություն հաստատել Երեւանի հետ` մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը»:





