AM
17 Փետրվար 2012 - 06:27 AMT

«Ժողովուրդ». Զավեշտալի պատմություն ՀՀԿ համագումարի հետ կապված

ՀՀԿ հաջորդ ամիս կայանալիք համագումարի վերաբերյալ «Ժողովուրդը» բավական զավեշտալի պատմություն է բացահայտվել: Ինչպես հայտնի է`ՀՀԿ-ն նախապես որոշել էր համագումարն անցկացնել մարտի 17-ին, սակայն հետագայում ՀՀԿ ԳԱ նիստում որոշում կայացվեց փոխել օրը և համագումարը նշանակել մարտի 10-ին:

Թերթիի աղբյուրների փոխանցմամբ, քանի որ ՀՀԿ-ում ամեն ինչ բարձիթողի վիճակում է, տևական ժամանակ նրանք չեն էլ նկատել, որ Աժ ընտրությունների առաջադրումները սկսվում են մարտի 12-ից, ուստի և համագումարը հարկավոր է անել մինչև այդ ժամկետը:

Եվ ահա, երբ պարզել են, որ իրենց համագումարը, այդ թվում համամասնական ցուցակի ներկայացումը ժամկետանց կարող են լինել, ՀՀԿ ԳՄ-ում արագ փոխել են օրը` առաջադրման ժամկետի մեկնարկից երկու օր առաջ: Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունները: «Թեև հասկանալի է, որ նման բաները ՀՀԿ-ն պաշտոնապես չէր էլ հաստատի»,- գրում է թերթը: