Սեպտեմբերի 7-9 Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կայցելի Բուլղարիա: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 8-ին Ռ. Քոչարյանը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովի հետ, որից հետո կանցկացվեն երկկողմ բանակցություններ ընդլայնված կազմով: Նույն օրն էլ կստորագրվի մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, հյուպատոսային կոնվենցիա, միջկառավարական համաձայնագիր առողջապահության բնագավառում, ինչպես նաեւ մինչեւ 2006 թվականի համագործակցության ծրագրերը` գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում: Նախատեսված է նաեւ Ռ. Քոչարյանի հանդիպումները Բուլղարիայի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի նախագահը հանդես կգա նաեւ հայ-բուլղարական բիզնես համաժողովի փակմանը Սոֆիայում:





