AM
3 Սեպտեմբեր 2003 - 13:53 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հաջորդ տարում Հայաստանը մտադիր է մեծացնել պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության քարտուղար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` այս տարվա համեմատությամբ պաշտպանության ծախսերի համար 2004 թվականի պետբյուջեով կնախատեսվի մեծ գումար: Միեւնույն ժամանակ նախարարը կոնկրետ թվեր չնշեց: Ս. Սարգսյանը տեղեկացրել է նաեւ հայկական բանակի կարիքները հոգալու համար հայրենական արտադրության ապրանքների ծավալի մեծացման մտադրության մասին: Նրա խոսքերով` 2003 թվականին պաշտպանության ծախսերը Հայաստանի պետբյուջեում կազմել են 44,3 մլրդ դրամ (75,6 մլն դոլար), որը կազմում է բյուջեի ծախսային մասի ավելի քան 13 տոկոսը: