AM
18 Փետրվար 2012 - 06:00 AMT

ԲՀԿ-ն հերքում է. Վիկտոր Սողմոնյանը չի լինելու կուսակցության համամասնական ցուցակում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է տեղեկատվություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն է լինելու:

Ծառուկյանի խոսնակը նաև ասել է, որ Վիկտոր Սողոմոնյանը ընդհանրապես «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում չի լինելու: «Բացառվում է, որ մեր ցուցակում լինի»,- ասել է նա: