Հայաստանի պաշտպանության նախարարությունում կտրականապես հերքեցին մարդկային զոհերի հանգեցրած Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի գնդակոծման մասին Բաքվի ԶԼՄ-ների հաղորդումները: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, հունվարի 5-ին իբր հայկական կողմը «գրավյալ հողերից» գնդակոծել է Ֆիզուլիի շրջանի Աշաղը Աբդուռահմանլը գյուղին հարող տարածքները, ինչի արդյունքում զոհվել են գյուղի երկու հովիվները` հայր եւ որդի Շուքյուրովները: Ընդ որում նշվում է, որ առայժմ հայտնաբերվել է նրանցից միայն մեկի դիակը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, այդ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքերով, նշված ուղղությամբ գնդակոծության վերաբերյալ տեղեկություններ չկան: Շահսուվարյանը միեւնույն ժամանակ նշել է, որ հաղորդումներ են ստացվել նախօրեի երեկոյան Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից տեղի ունեցած հրաձգության մասին: Սակայն հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: ի պաշտպանության նախարարությունում կտրականապես հերքեցին մարդկային զոհերի հանգեցրած Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի գնդակոծման մասին Բաքվի ԶԼՄ-ների հաղորդումները: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, հունվարի 5-ին իբր հայկական կողմը «գրավյալ հողերից» գնդակոծել է Ֆիզուլիի շրջանի Աշաղը Աբդուռահմանլը գյուղին հարող տարածքները, ինչի արդյունքում զոհվել են գյուղի երկու հովիվները` հայր եւ որդի Շուքյուրովները: Ընդ որում նշվում է, որ առայժմ հայտնաբերվել է նրանցից միայն մեկի դիակը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, այդ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքերով, նշված ուղղությամբ գնդակոծության վերաբերյալ տեղեկություններ չկան: Շահսուվարյանը միեւնույն ժամանակ նշել է, որ հաղորդումներ են ստացվել նախօրեի երեկոյան Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից տեղի ունեցած հրաձգության մասին: Սակայն հայկական կողմը պատասխան կրակ չի բացել:





