Թուրքիան միանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը, որն արգելում է մահապատիժը պատերազմական պայմաններում: Հունվարի 9-ին Եվրախորհրդում Թուրքիայի ներկայացուցիչ Նուման Նազարը կստորագրի համապատասխան արձանագրությունը: Նշենք, որ Թուրքիայից բացի այդ արձանագրությանը չեն միացել ԵԽ անդամ երկրներից նաեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը:





