AM
9 Հունվար 2004 - 15:33 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլի Ադրբեջան այցի հիմնական նպատակը երկկողմ համագործակցության ակտիվացումն է: Այդ մասին նա այսօր հայտարարել է լրագրողներին Բաքու ժամանելուն պես, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Թուրքական աշխարհի առաջնորդներից մեկի` Հեյդար Ալիեւի մահից հետո Ադրբեջանը մտել է զարգացման նոր փուլ, եւ մենք պետք է մտածենք մեր հետագա համագործակցության ծրագրի մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Բացի այդ, նրա խոսքերով, կքննարկվեն Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն առնչվող հարցեր: «Մենք շահագրգռված ենք ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմամբ»,- ընդգծել է Ա. Գյուլը: