AM
12 Հունվար 2004 - 17:20 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԷՐԶՐՈՒՄ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Այսօր Թբիլիսիյում Վրաստանի Պետական գրասենյակի շենքի առջեւ սկսվել է Վրաստանի Գարդաբանի շրջանի Կրծանիսի գյուղի բնակիչների բողոքի ցույցը: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը, նրանք հանդես են գալիս արտահանող նավթատարի շինարարության դեմ գյուղի տարածքում, որտեղով անցնելու է նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Նրանք գտնում են, որ տարածաշրջանում նավթա- եւ գազատարի առկայությունը վտանգավոր է բնապահպանական տեսանկյունից եւ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի բնակիչների առողջության համար: Ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ նավթատարն ու գազատարը չպետք է անցնեն բնակավայրերի անմիջական հարեւանությամբ: