AM
22 Փետրվար 2012 - 06:02 AMT

«Երկիր». Սիլվա Համբարձումյանի չուզողները շատացել են

ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների պնդմամբ` կուսակցությունում շատացել է գործարար Սիլվա Համբարձումյանի չուզողների թիվը: Հենց այդ պատճառով է, որ ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում ինչպես պատասխանել գործարար կնոջ` կուսակցությանն անդամակցելու ակնարկին: Անորոշ վիճակում է հայտնվել նաև Սիլվա Համբարձումյանը:

«Երկիրը» գրում է, որ նա, չնայած հայտարարել էր, որ քաղաքական իր որոշումների մասին կհայտարարի փետրվարի 10-ին, բայց անակնկալի գալով ՀՀԿ-ականների պահվածքից` լռում է: Չնայած շարքային հանրապետականներին Սիլվան դուր չի գալիս, բայց անգամ նրանք հասկանում են, որ գործարար կնոջ փողերը նախընտրական շրջանում հաստատ իրենց չեն վնասի: Չի բացառվում նաև, որ Սիլվա Համբարձումյանն առհասարակ հրաժարվի ՀՀԿ մտնելուց, բայց «տակից» աշխատի ՀՀԿ-ի համար: Որոշ խոսակցությունների համաձայն էլ, նա կարող է մտնել իրեն հարազատ մեկ այլ կուսակցություն…