2003 թվականին Հայաստան է ներկրվել 13107 ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրել են «Automarket.am» գործակալությանը Հայաստանի Մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունում, այդ ցուցանիշը մոտավորապես 40 տոկոսով գերազանցում է 2002 թվականինը: Համաձայն աղբյուրի, 2003 թվականին Հայաստան է ներկրվել 8130 ռուսաստանյան եւ 4977 արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ: Ընդ որում, 200-ից ավելի ավտոմեքենաների գինը գերազանցել է 15 հազար դոլարը:





