Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի վեբ-սայթի այցելուներին հնարավորություն է ընձեռնվել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ պարզապես «հոգին թեթեւացնել»: www.araratian-tem.am սայթում գործող հատուկ էլեկտրոնային փոստի միջոցով հավատացյալները կարող են վիրտուալ շփում հաստատել հոգեւոր անձանց հետ: Ինչպես հաղորդել է Արարատյան թեմի մամլո ծառայության համակարգող Էլիզա Մանուկյանը, գործունեության սկզբից մեկ ամսվա ընթացքում այդ հնարավորությունից օգտվել է շուրջ 100 հոգի Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Էջից օգտվողները, հիմնականում, նախընտրում են անանուն մնալ եւ առավելապես հետաքրքրվում են արտամուսնական կապերով, կրոնական աղանդների գործունեությամբ, ընտանեկան հարաբերություններով, կանանց իրավունքներով: Կազմակերպիչների մտահղացմամբ, նման ձեռնարկը նպատակ է հետապնդում մերձեցնել երիտասարդներին եկեղեցուն:





