Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմում-շնորհավորագիր են հղել երկրի նորընտիր նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Շրջանի ազգաբնակչության աննախադեպ մասնակցությունը ընտրություններին եւ Ձեր ստացած քվեները վկայում են այն մասին, որ Ձեր եւ ընդհանրապես երկրում ժողովրդավարական գործընթացների հետ ժողովուրդը մեծ հույսեր է կապում »,- ասվում է ուղերձում: Այնուհետեւ փաստաթղթում ներառված է նախագահական ընտրությունների նախօրեին Վրաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նինո Բուրջանաձեին Ջավախքի հասարակական կազմակերպությունների կողմից ուղղված դիմումը, որտեղ այն համոզմունքն է հայտնվում, որ Վրաստանում առկա ճգնաժամի քաղաքակիրթ լուծման ուղիներից մեկը` Սամցխե-Ջավախքի շրջանի վարչական սահմանների հստակեցումը եւ սահմանադրության մեջ նրա ինքնավարության կարգավիճակի ամրագրումն է:





