Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է զարգացնել Վրաստանի բիզնես միջավայրը` նաև հայ գործարարներին ինտեգրելով Վրաստանի տնտեսության մեջ: «Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեկնել է Վրաստան և այնտեղ պայմանավորվածություններ ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար:
Կոնկրետ տարածքներ են նրան տրվել, որտեղ էլ Այվազյանը պետք է սկսի հիմնադրել ձկնաբուծարանները: «ՉԻ» տեղեկություններով` Վարդան Այվազյանը Թբիլիսիի «Շերատոն» հյուրանոցում հանդիպել է Վրաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով էլ «կազմակերպել» է Այվազյանի հանդիպումները`համապատասխան կարևոր մարդկանց հետ:





