AM
27 Փետրվար 2012 - 09:52 AMT

ԿԸՀ-ն հայտարարել է համացանցով քվեարկելու հնարավորության մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել առաջիկա խորհրդարանական ընտրություններին համացանցով քվեարկելու հնարավորության վերաբերյալ:

«Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային /համացանցային/ եղանակով»,- նշված է հայտարարության մեջ:

ԿԸՀ- նշում է, որ նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները (տնoրեն, գլխավոր տնoրեն, նախագահ և այլն) արտասահմանում տեղակայված իրենց ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացնում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (հասցե` Մաշտոցի 13Ա) մինչև 2012 թվականի մարտի 17-ը:

Նշված ցուցակները ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով: