Փետրվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1978 թ. ծնված Թորոս Մ.-ին և ուղևոր, 1973 թ. ծնված Իշխան Ս.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոմեքենայի առջևի դռան գրպանիկից հայտնաբերվել է «Մակարով» օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ.-ի հայտարարության, պատկանում է իրեն:
Ուղևոր Իշխան Ս.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:





