AM
1 Մարտ 2012 - 05:45 AMT

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը «Հարսնաքար» ռեստորանում ներկայացրել է «Մասիվի ապագա պատգամավորին»

Օրերս Երևանի «Հարսնաքար» ռեստորանում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ակտիվ բնակիչներին է ներկայացվել «Մասիվի ապագա պատգամավոր» Սամվել Ֆարմանյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «թաղի տղաների» հավաքին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո):

Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Ֆարմանյանը, որի հաղթանակի համար ամեն ինչ պետք է արվի: Իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ ասել է, որ չի բացառվում`ինքը ևս մի երիտասարդի ներկայացնի`Ավանի ընտրատարածքից պատգամավոր դառնալու համար: Սակայն մեկ-երկու օր հետո Հայրապետյանը կայծակնային արագությամբ հայտարարեց, որ ինքն է առաջադրվելու Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: