Իրան-Հայաստան գազամուղի շինարարության հարցը կքննարկվի Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի այսօր Ուկրաինայում սկսվող պաշտոնական այցի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, այցի ընթացքում Ք.Խարազին մտադիր է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Աղբյուրի համաձայն` իրանական կողմը ժամանակին շահագրգռվածություն էր հայտնել Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանող խողովակաշարի շինարարությանն ուկրաինական ընկերությունների մասնակցության առնչությամբ:





