AM
4 Փետրվար 2004 - 17:29 AMT

ԻՐԱՆԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

Իրանից եւ Թուրքիայից Հայաստան ներմուծվող 34 տեսակի սննդամթերքներ ծանր մետաղների տարրեր են պարունակում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Աբգար Եգոյանը Երեւանում կայացած Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի խորհրդաժողովում: Նրա խոսքերով, իր կողմից անցկացված դիտարկման արդյունքները վկայում են այն մասին, որ նշված երկրներից ներմուծվող շատ մթերքներում հայտնաբերվել են նաեւ բացիլներ, աղիքային ցուպիկների, անտիբիոտիկների եւ այլ վնասակար նյութեր, որոնք գերազանցում են գոյություն ունեցող բոլոր նորմերը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, խոսքը վերաբերում է, մասնավորապես, շոկոլադին, վաֆլուն, փոշիացված հյութերին, մարգարինին, կենդանական եւ բուսական յուղերին, մսին եւ տարբեր համեմունքներին ու համային հավելումներին: