ՆԱՏՕ-ն հայտնել է իր վերաբերմունքը պաշտոնական Բաքվի կողմից Ադրբեջանում կայանալիք «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ սպաների մասնակցությանը խոչընդոտելու կապակցությամբ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ, դա արվել է բավականին կոշտ ձեւով»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ նախորդ շաբաթ Բաքվում էր գտնվում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, որն աշխատում էր «այդ հարցերի կարգավորման շուրջ»:





