AM
11 Փետրվար 2004 - 16:52 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴՐԱՄԱՆԵՆԳ

Մոսկվայի Ներքին գործերի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ադրբեջանի 43-ամյա գործազուրկ մի քաղաքացի, որը փորձել է իրացնել 13 հատ կեղծ 100-դոլարանոց: Ինչպես տեղեկացրել են «Ռոսբալթ» գործակալությանը ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունում, դրամանենգը 100 դոլարի դիմաց խնդրել է հազար ռուբլի: Քննիչները պարզում են, թե որտեղի՞ց են կեղծ դոլարները ադրբեջանցու մոտ: