AM
6 Մարտ 2012 - 12:13 AMT

«ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն

Մարտի 6-ին տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստը, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Խորհուրդը «Անելիք բանկ» ՓԲԸ-ին և «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին «БЫСТРАЯ ПОЧТА» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստացել են «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Խորհուրդը հաշվառել է «Մոբիդրամ» ՓԲԸ-ի «Հյուսիսային պողոտա» մասնաճյուղը, «ԳՐԱՎԵՎՎԱՐԿ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատան կազմակերպման լիցենզիա: «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: Ուժը կորցրած են ճանաչվել Ա/Ձ Գեղամ Գրիգորյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 237 լիցենզիան և «ՄԵԼԳՐԻ ՅՈՒՆԻՈՆ»ՍՊԸ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 49 լիցենզիան: