AM
12 Փետրվար 2004 - 17:23 AMT

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԿՆԵՆ ԻՐԱՔ

Ներկայումս Հայաստանը բանակցում է ԱՄՆ-ի հետ` առաջիկա 4-5 ամիսների ընթացքում հայ խաղաղապահների նոր խումբ Իրաք գործուղելու նպատակով: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, արդեն պատրաստ է ականազերծողների դասակը, այժմ պատրաստվում են բժիշկներ եւ վարորդներ: