Հաշվի առնելով, որ զինված հակամարտությունների հետևանքով անհետացող անձնց մեծամասնությունը տղամարդիք են, նրանց մայրերը, կանայք և ընտանիքի այլ անդամներն անչափ տառապում են և հաճախակի առերեսում ծայրահեղ կարիք։ Կանանց միջազգային տոնի առթիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում այդ կանանց առանձանահտուկ կարինքերը հոգալու համար ավելին անել, օգնել վերականգնել իրենց արժանապատվությունը և հույսը, միաժամանակ ընդգծելով հակամարտության կողմերի պատասխանատվությունն անհատյտ կորած անձնաց որոնելու և ընտանիքներին տեղեկություններ տրամադրելու նկատմամբ։
Հայատանում, անհայտ կորածների մայրերի, քույրերի և դուստրերի առօրյա հոգսերին գումարվոմ է նաև իրենց հարազատի ուրույն տեղը հասարակության մեջ պահպանելու ձգտումը։ «Ընտանիքի անդամները հաճախ նախաձեռնում և կազմակերպում են միջոցառումներ իրենց սիրելիին նվիրված հիշարժան օրերի կապակցությամբ, նրանց անունով կոչում են դասասենյակներ այն դպրոցներում որտեղ մի ժամանակ սովորել են իրենց հարազատները, բացում են թանգարաններ և կանգնեցնում հուշակոթողներ իրենց համայքներում,»- ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության սոցիալ-հոգեբանական ծրագրի ղեկավար Ռուբինա Թահմազյանը։ ԿԽՄԿ-ն նաև աջակցում է Հայաստանի անհայտ կորածների ընտանիքներին համախմբվել՝ խրախուսելով նրանց գտնել իրենց սիրելիներին մեծարելու համար տարաբնույթ միջոցներ և սատարել միմյանց իրենց ծանր դրությունը հաղթահարելու համար։





