AM
9 Մարտ 2012 - 08:28 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Ջոնիկ Աբրահամյանն ու Արմեն Պորտոյանը այցելել են Գագիկ Ծառուկյանին

«ՉԻ» տեղեկություններով, 2007 թվականին էրեբունու տարածքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արմեն Պուրտոյանը: Վերջինիս դեմ այն ժամանակ որևէ մեկը թեկնածություն չդրեց, ըստ այդմ՝ Պուրտոյանը «նշանակվեց» էրեբունու պատգամավոր: Այս ընտրություններին Էրեբունուց առաջադրվելու է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, և խոսակցություններ կան, որ Պուրտոյանն այս դեպքում չի առաջադրվի: Ի դեպ Արմեն Պոտտոյանը ևս ՀՀԿ անդամ է. համենայնդեպս Աժ պաշտոնական կայքէջի «Պատգամավորներ» բաժնում նրա կուսակցական պատկանելությունը հիշատակված է:

Եվ այնուամենայնիվ, օրերս Աժ նախկին նախագահ, ներկայում Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, Պորտոյան Արմենի հետ միասին այցելել է ԲՀԿ կուսակցության ղեկավարին` նրան առաջարկելով Պուրտոյանին ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում: Թերթը նկատում է, որ Պուրտոյանն ու Ջոնիկ Աբրահամյանը միմյանց հետ սերտ ընկերական հարաբերություններ ունեն, և դա նրանք չէին թաքցնում նաև խորհրդարանում` միմյանց փոխարեն քվեարկելու արատավոր սովորույթը բացատրելով հենց իրենց ընկերությամբ:

«ՉԻ» տեղեկություններով, առայժմ Պուրտոյանի մասով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանը վերջնական որոշում չի կայացրել: