AM
20 Փետրվար 2004 - 14:50 AMT

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ Է ՆԱՏՕ-Ի «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ լեյտենանտի սպանությունը լուրջ հարված է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի գաղափարին: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Բենիլյուքսի երկրներում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նրա խոսքերով` ծրագրի անվանումը` «Գործընկերություն հանուն խաղաղության», ինքնին բացառում է ծրագրի մասնակիցների միջեւ թշնամական տրամադրվածությունը: Վ.Չիտեչյանը տեղեկացրել է, որ Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը ՆԱՏՕ-ի ղեկավարությանն է ներկայացրել է ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին. երկուսն էլ մասնակցում էին անգլերենի դասընթացների` ՆԱՏՕ-ի «Գործաակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: