Մենք չենք կարծում, թե այն տեղաշարժը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի նախքին նախագահ Հեյդար Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ Ղարաբաղի շուրջ բանակցությունների բազմաթիվ փուլերում, կմոռացվեն եւ բանակցությունները կսկվեն ամենասկզբից: Այդ մասին է հայտարարել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Միլի մեջլիսի պատգամավոր Ալի Քերիմլին «Տարածաշրջան» հետազոտական կենտրոնի կազմակերպած օն-լայն հարցազրույցում: Նրա խոսքերով, դիվանագիտության եւ քաղաքականության տրամաբանությունը, ինչպես նաեւ առողջ դատողությունը դեմ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` կարգավորման գործընթացում շտապողականության աննպատակահարմարության եւ բանակցությունները զրոյից սկսելու Բաքվի ձգտման մասին խոսքերի նման մեկնաբանմանը: Ըստ ամենայնի, դա ճնշում գործադրելու, պրեսինգի ենթարկելու ցանկություն է, ենթադրել է Ա.Քերիմլին: «Թեեւ ի՞նչ իմանաս: Լինում է այնպես, որ քաղաքական գործիչները անսպասելի քայլեր են անում, որոնք շատ բան տեսած քաղաքագետների մտքով չեմ անցնի»,- ասել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:





